Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դեպքում ռուբլին կամրապնդվի 5-10 տոկոսով՝ հայտարարել է Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետների մեծամասնությունը: Երկրորդ տեղում է սցենարը, որ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի աճը կկազմի 1-5 տոկոս։
Հավանականությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի պատժամիջոցների ռեժիմի մեղմացնելու մասին, նվազել է անցած ամսվա համեմատ, կարծում են վերլուծաբանները։ Փորձագետների հարցման տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերին այն կազմել է 43 տոկոս, իսկ այս տարվա հունվարին՝ 35:
Ռուսաստանի իշխանությունների համար ռուբլու զգալի ամրապնդումը ցանկալի չէ, և հավանաբար նրանք կսկսեն արժութային միջամտություններ իրականացնել։